Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. ՀՀ ՏԿՆ

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ,  Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև  Վարդենյաց  լեռնանցքում  տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ  մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

Նույն շարքից