Քաղաքական Միջազգային 

Սահակաշվիլին Պորոշենկոյից պահանջել է պաշտոնից հեռացնել Օդեսայի նահանգի գլխավոր դատախազ

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջել է անհապաղ բարեփոխումներ սկսել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Մենք հոգնել ենք սպասելուց եւ դատարկ խոստումներ լսելուց, մինչդեռ հին կոռումպացված համակարգը քայլ առ քայլ ռեւանշ է վերցնում»,- ընդգծել է նա։

Նա պահանջել է պաշտոնից հեռացնել Օդեսայի նահանգի գլխավոր դատախազ Նիկոլայ Ստոյանովին եւ քրեական գործ հարուցել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի դեմ՝ նրանց երկուսին օլիգարխ անջատողականներ համարելով։

Նույն շարքից