Գլխավոր Միջազգային Պատահարներ Ռազմական Քաղաքականություն 

Փարիզում հակահայկական ցույցի ժամանակ քրդերը հարձակվել են թուրք ցուցարաների վրա

analitik.am

Փարիզում ապրիլի 11-ին նախատեսվում էր հակահայակական ցույց կազմակերպել, որի մասնակիցներն էին թուրքական Objectif21 կազմակերպության անդամները: Սակայն ցույցը վերածվել է քրդերի հետ հրմշտոցի: Ցույցի մեկնարկի ժաանակ Քրդական բանվորական կուսակցության անդամները հարձակվել են ցուցարարների վրա:  Միջադեպը ավարտվել է վիճաբանությամբ: Հակահայկական ցույցի մասնակիցների թիվը հասել է մոտ  երկու տասնյակի, հայտնում է rusarminfo.ru-ն:

Ավելի վաղ նման միջադեդպ գրանցվել էր ապրիլի 10-ին, Հայաստանի դեսպանատան մոտ, որտեղ մի խումբ ադրբեջանցիներ կրկին փորձել էին հակահայկական ցույց անցկացնել: Ադրբեջանցիների վրա հարձակվել էին քուրդ երիտասարդներ՝ ձեռքներին Քրդստանի նշանով և Աբդուլա Օջալանի պատկերով դրոշներ:

Նույն շարքից