Հասարակություն 

«Զվարթնոց»-ում ադրբեջանցի ուղևորներով 2 ինքնաթիռ է վայրէջք կատարել

Թբիլիսիում մառախուղի պատճառով դեկտեմբերի 20-21 լույս և 21-22 լույս գիշերը ուկրաինական ավիաընկերություններին պատկանող երկու ինքնաթիռներ պահուստային վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռներից առաջինում եղել են 24, երկրորդում 13 ադրբեջանցի, որոնց «Զվարթնոցում» օգնել են, հյուրասիրել են և ճանապարհել:

«Քանի որ իրենց համար պահուստային էր ընտրված «Զվարթնոցը», նրանք վայրէջք են կատարել այստեղ: Մեր անվտանգության աշխատակիցները նրանց համար ապահովել են անվտանգություն, փոխանակման կետերում գումար փոխանակելու հնարավորություն տվել, թեյ, սուրճ հյուրասիրել և ճանապարհել»,- ասաց Ռուբեն Գրձելյանը:

«Միգուցե, սկզբում իրենց անվտանգության հետ կապված որոշ մտավախություններ են ունեցել, բայց նրանցից շատերը մի քանի անգամ հրապարակային շնորհակալություն են հայտնել անվտանգությունն ապահովող Հենրիկ Գաբրիելյանին»,- ավելացրեց նա:

Նույն շարքից