Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Մոսկվայում բացվել է ֆիլհարմոնիայի նոր համերգասրահը: Այն գտնվում է մայրաքաղաքի հարավ-արեւմտըան մասում՝ օլիմպիական բնակավայրում:
Ֆիլհարմոնիայից հայտնել են, որ համերգասրահը մոդեռնացվել է ժամանակակից տեխնիկայի միջոցներով, ընդլայնվել է բեմը, որը հնարավորություն կընձեռի բեմադրել բալետային, պարային ու թատերական խոշոր ծավալի ներկայացումներ:
Բացման արարողությանը ներկա են գտնվել փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: