Հասարակություն 

Ի գիտություն քաղաքացիների

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, ապրիլի 13-ին` ժամը 14-ից քաղաքացիների հարցերին կպատասխանեն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, իսկ ժամը 16:00-ից` տրանսպորտի վարչության մասնագետները:

Հիշեցնենք, որ ըստ ոլորտների քաղաքացիների ընդունելությունը քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր:

Երևանի քաղաքապետարան

Նույն շարքից