Սիրիայի Քեսաբ քաղաքից analitik.am-ին տեղեկացրեցին, որ մոտ մեկ ժամ առաջ Քեսաբի սահմանները հատել և դեպի քաղաք են շարժվում թուրք և իսլամական ահաբեկչական զինյալները: Քեսաբահայությունը պատրաստվում է շարժվել դեպի Լաթաքիա, որտեղից էլ, ամենայն հավանականության, կարտագաղթեն: Սիրիայի հայերը դիմել են պետական ուժերին՝ բնակիչներին և նրանց ունեցվածքը պաշտպանելու համար: Պետական ուժերը խոստացել են աջակցել քեսաբահայությանը:
analitik.am -ը զրուցեց սիրիահայերի հետ, ովքեր ասացին, որ Սիրիայի պետական ուժերը զգոնությամբ հետևում են իրադարձությունների զարգացումներին: