Հասարակություն 

Երևան-Սևան ավտոճանապարհին, Ապարանում և Արագած գյուղում առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Զանգեր կոչվող տարածքը ևՎարդենյաց լեռնանցքը:


Ձյուն է տեղում Սյունիքի մարզի Սիսիանքաղաքում և Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում:


Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ևԱրագած գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նույն շարքից