Հասարակություն 

Արվել է Արեգակի բացառիկ դետալիզացված լուսանկար

analitik.am

ՆԱՍԱ-ն՝ Ամերիկյան տիեզերական գործակալությունը, Արևի եզակի դետալիզացված լուսանկար է ստացել: Այս մասին հայտնում է The Independent-ը:

 

Դա ՆԱՍԱ-ի NuSTAR տիեզերագնաց սարքի առաջին լուսանկարն է: Սա նաև ամենազգայուն արեգակնային լուսանկարն է, որ երբևէ արվել է ռենտգենային տեխնոլոգիաների միջոցով: Այդ լուսանկարում երևում է, թե ինչպես է ճառագայթում նաև ինքը՝ արեգակը:

 

Հետաքրքրական է, որ ի սկզբանե NuSTAR-ը ստեղծվել էր սև խոռոչները ֆիքսելու համար, սակայն այնուհետև գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել է նաև Արևը:

 

NuSTAR-ը՝ Nuclear Spectroscopic Telescope Array-ը ռենտգենային աստղադիտակ է, որը տիեզերքում՝ Երկրի ուղեծրի մոտ, պտտվում է 2012-ից:

 

NuSTAR-ը կշարունակի «հետևել» Արեգակին՝ հույսով ֆիքսել նանոճառագումները. դրանք կօգնեն բացատրել առեղծվածը, թե ինչու է Արևի արտաքին մթնոլորտը ավելի տաք, քան դրա  մակերևույթը:

Նույն շարքից