Ուկրաինայում Վլադիմիր Գրոյսմանի նախարարների կաբինետի կազմի մասին բանակցությունները մտել են փակուղի: Այդ մասին հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի Բլոկից» Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Լեշենկոն Twtter-ի իր էջում:
«Այսօր ոչինչ չի լինի: Գրոյսմանը և Բանկովայան վիճում են, թե ում նշանակեն լոյալ նախարարներ»,- գրել է նա:
Սպասվում է, որ Գերագույն ռադան ապրիլի 12-ին կքվեարկի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի մասին տեղական ժամանակով 16.00-ից հետո:
Դրանից հետո Գրոյսմանը պետք է նշանակվի երկրի վարչապետ և ձևավորի նախարարների նոր կաբինետ:
Նշվում է, որ նախարարների կաբինետի կազմի բանակցություններին մասնակցել է Ուկրաինայի նախագահ Պյոտրի Պորոշենկոն:
Բանակցությունները շարունակվում են մինչև այժմ` ընդ որում, Պորոշենկոն դրել է վերջնաժամկետ մինչև երեքշաբթի 18.00-ը և սպառնացել վերընտրություններով: