Մեծ Բրիտանիայում ստեղծել են աշխարհում առաջին ուտելի հարսանեկան զգեստը, տեղեկացնում է Metro-ն: Զգեստի ստեղծման աշխատանքը տևել է 300 ժամ: Հագուստի բարձրությունը գրեթե 2 մետր է, կշիռը՝ ավելի քան 75 կգ:
Զգեստի հեղինակները օգտագործել են վաֆլե հազար թերթիկ, 35 կգ քաղցրավենիք և 3 կգ ժանյակ տորթի համար:
Զգեստը ցուցադրվելու է Լոնդոնում՝ միջազգային հրուշակագործական ցուցահանդեսում, ապրիլի 16-17-ը:


