Արցախում ադրբեջանական ուղղաթիռ և տանկ խոցած երեք զինծառայողներ պարգեւատրվեցին մեքենաներով: Պարգևատրմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ բարձրաստիճան զինվորականներ:
Մեքենայի բանալիները զինվորներին փոխանցեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Այսօր ազգը հպարտանում է ձեզանով եւ ձեր նման հայորդիներով, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է եւ Արցախը լինելու է հայկական»,- պարգեւատրումից հետո հայտարարել է ԼՂՀ վարչապետը: