Չնայած սահմանային լարվածությանը, ԼՂՀ Նոր Ղարաչինար համայնքի դպրոցում դասերը ոչ մի օր չեն ընդհատվել, ավելին՝ աշակերտներն ավելացել են. Նոր Ղարաչինարից 24 աշակերտին միացել են նաև Թալիշից տարհանված 8 աշակերտ:
Թալիշի աշակերտները գրքեր ու գրենական պիտույքներ են ստացել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հեռուստաընկերությանպատրաստած տեսանյութից: