Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թենոքը Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ 1994 թ-ի զինադադարից հետո Լեռնային Ղարաբաղում դրա խախտումները մշտապես եղել են, սակայն շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններն աննախադեպ էին:
Նրա խոսքով, Ադրբեջանը ամբողջովին մոբիլիզացրեց իր զորքերը` փորձելով հետ գրավել տարածքները մեծաքանակ զոհերի գնով:
Թենոքի կարծիքով, Ադրբեջանը արտաքին ագրեսիա է կիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, առաջին հերթին Պուտինի ազեցության գոտիների քաղաքականության պատճառով։
Մյուս պատճառը նավթի գների անկումն է, որ ներքին ճնշման պատճառ է դարձել Ալիևի համար, որից դուրս գալու ելքը վերջինս տեսել է լայնամասշտաբ պատերազմի մեջ: