Ապրիլի 12-ի ժամը 19.52-ից մինչև ժամը 20.56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 39 կայանքներից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Ուջան, Արագածոտն, Կարբի, Օհանավան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Փարպի, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Սաղմոսավան և Արտաշավան գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 8461 կրակոց: Ագարակ և Փարպի գյուղերում տեղացել է թույլ կարկուտ:
***
Ապրիլի 12-ի ժամը 21.14-ից մինչև ժամը 21.41-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայանքներից Կոտայքի մարզի Արգել, Նոր Գեղի, Նուռնուս գյուղերի և Եղվարդ քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1024 կրակոց: Նոր Գեղի գյուղի և Եղվարդ քաղաքի տարածքներում տեղացել է թույլ կարկուտ:
***
Ապրիլի 12-ի ժամը 19.12-ից մինչև ժամը 19.29-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Կոշ գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 693 կրակոց:
Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել:
***
Ապրիլի 12-ի ժամը 17.45-ից մինչև ժամը 18.52-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Շենիկ, Արտամեդ, Արգինա, Երվանդաշատ, Քարակերտ, Վանանդ, Կողբավան և Լեռնագոգ գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3972 կրակոց:
Արգինա գյուղում տեղացել է թույլ կարկուտ: