Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Մենք երբեք չպետք է հույսներս դնենք միջազգային կառույցների ու գերտերությունների վրա

Կիլկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Արդեն ուղիղ մեկ տարի է Թուրքիայում թուրքական բանակը ակտիվ ռազմական գործողություններ է վարում քուրդ բնակչության դեմ: Այդ ընթացքում հողին հավասարեցվին գյուղեր, քաղաքներ, ըստ քրդական աղբյուրների զոհ գնացին 500 հազար քուրդ խաղաղ բնակչություն, որոնց ցուցակգրված անունները քուրդ իրավապաշտպանները հանձնել են միջազգային կառույցներին:

Արդեն մեկ տարի է, ինչ աշխարհը, միջազգային տարատեսակ կառույցները սա տեսնում ու լռում են, ամենաշատը ինչ անում են ոչինչ չասող հայտաաություն տարածելն է ամեն մի նոր քաղաքը հրետակոծելուց հետո:

Ասածս ինչ է, մենք երբեք չպետք է հույսներս դնենք միջազգային կառույցների ու գերտերությունների վրա, մենք պետք է միայն ու միայն մեր բանակը զինենք, քաղաքացիական անձանց շրջանում ռազմական պատրաստականությունը բարձրացնենք, մենք իրավունք չունենք չլինել ռազմական երկիր...

Նույն շարքից