Հայաստան Քաղաքական Միջազգային Մամուլի տեսություն 

Գնում եք Մոսկվա, որ ի՞նչ անեք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչև երեկ բոլորը կարծում էին, որ ՀՀ իշխանություններն իրենց մեջ համարձակություն կունենան գեթ մեկ անգամ Հայաստանի պատիվը պահել և գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ:

Բանն այն է, որ երբ Ղազախստանի առաջարկով Երևանում նախատեսված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխվեց, գրեթե վստահություն կար, որ ՀՀ իշխանություններն առնվազն ձեռնպահ կմնան այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով մասնակցելուց: Ի վերջո, ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանից տեղափոխվել էր Ադրբեջանին չնեղացնելու պաշտոնական պատճառաբանությամբ:

Սակայն երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, մեկնել է Մոսկվա` ակամա ընդունելով Ադրբեջանին չնեղացնելու մասին հնչած մտահոգությունը: Մինչ այդ առավել իրատեսական էր համարվում այն տարբերակը, որ Մոսկվա կմեկնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ի դեպ, նկատենք, որ այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկու տարին: Ու թեև նրան ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվևդևը հրապարակավ հրավիրեց Մոսկվա, այնուամենայնիվ, թերևս միակ պաշտոնական այցն է, որը բացասաբար ընդունվեց երկրի ներսում` որպես անսկզբունքայնության դրսևորում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից