Հասարակություն 

Հանրապետության որոշ ճանապարհներին սաստիկ քամի է

Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի, Մարտունու և Գորիսի ավտոճանապարհներին սաստիկ քամիներ են: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:



Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից