Հասարակություն Տնտեսություն 

Հացահատիկի միջազգային գները աճում են Ռուսաստանի կողմից արտահանման կրճատման ֆոնին

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, չնայած այս տարվա հացահատիկի ռեկորդային բերքահավաքին, միջազգային շուկայում զգացվում է նրա գների աճման միտումներ, որ պայմանավորված է Ռուսաստանից հացահատիկի արտահանման ծավալի կրճատմամբ:

 

Հացահատիկը Չիկագոյի բորսայում կայացած առքուվաճառքի ընթացքում երեքշաբթի օրը թանկացել է 1,6 տոկոսով:

Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ աշխարհում գրավում է չորրորդ տեղը, ուստի հացահատիկի արտահանման նկատմամբ նոր մաքսատուրքերի հաստատումից հետո, միջազգային շուկաներում զգացվում է պահանջարկի ավելացում:

Ինչպես հայտարարել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, երկրում պետք է սահմանափակվեր հացահատիկի արտահանման ծավալները, քանի որ ներքին շուկայում նույնպես զգացվում է հացի պահանջարկի ավելացում՝ չնայած հաջող բերքահավաքին:

 

Ռուսաստանի փոխվարչապետն իր հերթին նշել է, որ 104 միլիոն տոննայից Ռուսաստանը արտահանման համար նախատեսել էր 28 միլիոն տոննան, որից 21 տոննան արդեն արտահանվել է, ուստի նոր իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում նոր տուրքեր սահմանել հացահատիկի արտահանման դեպքում:

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից