Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր զավեշտալի իրավիճակ է ստեղծվել Չինաստանի Հոնկոնգ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում այն բանից հետո, երբ դոլարները սկսել են սավառնել օդում:
Գումարը՝ 2 միլիոն դոլարի չափով թաձվել է այն տեղափոխող զրահապատ ֆուրգոնից, ու զավեշտալին այն է եղել, որ վարորդը կորուստի մասին զգացել է բավականին ուշ, երբ մարդիկ ինջնելով ավտոմեքենաների, սկսել են հավաքել թափված դրամը:
Մայրուղում առաջացել է խցանում, իսկ հատուկ ծառայության աշխատակիցները մի կերպ են զսպել աժոտաժը: Թե գումարի որ չափն է հաջողվել վերադարձնել, դեռ հայտնի չէ, սակայն ոստիկանությունը հայտարարել է հետ վերադարձնել դրամը, այլապես վստահեցրել է, որ քրեական գործ կհարուցվի հեշտ ավարը յուրացնողների դեմ: