Հասարակություն 

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Երկրաշարժերից 2-ը` 4 բալ ուժգնությամբ, գրանցվել է  Իրանի Խոյ, մեկն էլ` 3 բալ ուժգնությամբ` Թուրքիայի Վան քաղաքների տարածքում: Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Սալմաս քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Դեկտեմբերի 23-ին 5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վրաստանում` Քվարելի քաղաքից 9 կմ դեպի հարավ:



Տարածաշրջանից դուրս դեկտեմբերի 21-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում` Տոբելո քաղաքից 157 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Նույն շարքից