Հասարակություն 

Սելիմի լեռնանցքում բուք է. խորհուրդ է տրվում երթեւեկել՝ բացառապես ծայրահեղ դեպքերում

analitik.am

Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Սելիմի լեռնանցքում բուք է. խորհուրդ է տրվում երթեւեկել՝ բացառապես ծայրահեղ դեպքերում:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Քյարքիի եւ Դիլիջանի ոլորանները, Արագածոտնի մարզում՝ Ապարան-Սպիտակ, Լոռու մարզում՝ Ստեփանավան-Վանաձոր, Սյունիքի մարզում՝ Սիսիան-Կապան, Շիրակի մարզում՝ Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ճանապարհահատվածը:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս¬տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան-ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից