Հասարակություն 

Սանտա Կլաուսն արդեն մոտ 5 մլրդ նվեր է բաժանել ամբողջ աշխարհում

Սանտա Կլաուսն իրականացնում է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը և արդեն ավելի քան 4.5 մլրդ նվեր է բաժանել երեխաներին ամբողջ աշխարհում։ Նա իր ուղևորությունը սկսել է չորեքշաբթի առավոտյան՝ բոլորին Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորելու համար, գրում է rosbalt.ru-ն։

 

Սանտայի տեղաշարժին հետևում է ԱՄՆ-ի և Կանադայի Հակաօդային պաշտպանության հրամանատարության միությունը (NORAD), բացի այդ՝ տոնական ուղևորությանը կարող է հետևել յուրաքանչյուրը։

 

«NORAD-ը հետևում է Սանտային» նախագիծը թողարկվել է 1955-ին, երբ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի խոշոր հանրախանութներից մեկը տեղադրել է գովազդ՝ կոչ անելով երեխաներին զանգահարել Սանտային։ Սակայն հայտարարությունում նշված հեռախոսահամարի սխալի պատճառով զանգերին ստիպված է եղել պատասխանել ՀՕՊ հրամանատարության թեժ գծի օպերատորը։

Նույն շարքից