ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնայի սպանության դեպքի առթիվ։
2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ-օգնության բրիգադի կողմից հայտնաբերվել է նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն. Պետրովնայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։