Սիրիայում այսօր՝ ապրիլի 13-ին, սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Սիրիայի բոլոր նահանգներում, Սահմանադրությամբ նախատեսված 250 պատգամավորական մանդատի համար պայքարում են 3500-ից ավելի թեկնածուներ: Ընտրական տեղամասերը բացվել են 7:00-ին և աշխատելու են մինչև 19:00-ը:
ՀԻշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փետրվարի 22-ին հրամանագիր էր ստորագրել խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: