Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպաններին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։
Նախարար Նալբանդյանն անդրադարձել է ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին։
«Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթաժողովների և նախարարական խորհուրդների որոշումներն ու հռչակագրերը, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը և ընդգծեց նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Նույն շարքից