Հասարակություն 

Ի՞նչ հետաքրքիր ուտեստ պատրաստել տոնական սեղանի համար. Մաս 1(Խոզի կողերով թագ)

 

Խոզի կողերով թագ

4 շարք բեկոն, 2 շարք 1 ոսկորով խոզի խոզի կողեր


4 պճեղ սխտոր


3 ճաշի գդալ զեյթունի ձեթ


2 ճաշի գդալ խնկունի


1 ճաշի գդալ ալյուր 


Սև աղացած պղպեղ 


Մանանեխ


Աղ

 

Միջուկ՝

Կարտոֆիլ

Սխտոր

Մայոնեզ

Թթվասեր

Պղպեղ

Աղ


Կողերը լվանալ սառը ջրով, առանձնացնել կողոսկրերից:


Կողոսկրերը վերևի մասում այնպես մաքրել մսից, որ շրջելիս թագի տեսք ստանա, իսկ կողոսկրերի ծայրը վերևում լինի:  


Մսի վրա քսել մանանեխ, պղպեղ, խնկունի և սխտոր: 


Չխախտելով թագի ձևը պատել միսը նրբաթիթեղով (фольга) և 2 ժամ դնել սառնարանում, այնւոհտեև մեկ ժամ էլ սնյակային ջերմաստիճանում պահել:

 

՛՛Թագը՛՛ պատրաստվում է նրբաթիթեղով փաթաթված վիճակում, պետք է նրբաթիթեղով փաթաթել նաև ոսկորների ծայրերը, որպեսզի դրանք չվառվեն: 


՛՛Թագի կենտրոնում դնել միջոըկը՝ բարակ կտրատված կարտոֆիլ, մանրացված սխտոր, ավելացնել սև պղպեղ, աղ, թթվասերի և մայոնեզի խառնուրդ: 


Թագը նորից փակել նրբաթիթեղով և դնել ջեռոցը՝ 10 րոպե  230 աստիճան ջերմություն, այնուհետև   165 աստիճան՝   2,5 ժամ:


Պատրաստ լինելուց  15 րոպե առաջ հեռացնել ամբողջ նրբաթիթեղը:  


Տոնական սեղանին դնելուց առաջ ավելորդ յուղը թափել: Խոզի կողերից պատրաստված թագը ձևավորել ըստ ճաշակի:

 


Նույն շարքից