Աջարիայի մայրաքաղաք Բաթումում երեկ ուշ երեկոյան այրվել է գլխավոր տոնածառը, հայտնում է newsgeorgia.ru-ն։
Նախնական տվյալներով՝ հրդեհման պատճառ է դարձել կարճ միացումն ամանորյա իլյումինացիայի համակարգում, որը տեղադրված է արհեստական եղևնու վրա։
Հրդեհը մարելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են վերականգնել կրակից վնասված մասերը։
Բաթումի Արգոնավտների հրապարակում այս տարի պետք է անցկացվեն հիմնական տոնական միջոցառումները։ Այստեղ տեղադրված են վրաններ, որտեղ վաճառվում են ամանորյա հուշանվերներ, զարդեր և քաղցրավենիք, ատրակցիոններ և բեմ համերգի համար։