Հասարակություն 

Վերին Բազմաբերդի մոտ մեքենան բախվել է քարերին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին` Վերին Բազմաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:  


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34VD906 պ/հ (վարորդ Գ. Դ. ծնվ. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարերին:   Գ.Դ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 

Նույն շարքից