Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ն ու Իրանը քննարկելու են Սիրիայի հարցը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը ապրիլի 16-ին կայցելի Թեհրան՝ քննարկելու Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը: Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ քննարկվելու է Սիրիայում հրադադարի պահպանման հարցն ու քաղաքական անցումային գործընթացը:

Նա հավելել է, որ ապրիլի 16-ին Իրան մեկնող պատվիրակության կազմում, որը գլխավորելու է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ընդգրկված է 7 եվրահանձնակատար:

Խոսքը ներքին շուկայի ու արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության ու նորարարությունների, կրթության ու մշակույթի, մարդասիրական օգնության, շրջակա միջավայրի ու ձկնորսության հարցերով եվրահանձնակատարների մասին է:

Նույն շարքից