Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Յուրի Անսիմով եւ Ալեքսանդր Սմիրնով անունով ռուսաստանցիների։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը 52-ամյա Յուրի Անսիմովին եւ 55-ամյա Ալեքսանդր Սմիրնովին կասկածում է 2015-ի նոյեմբերի 1-ին Ստամբուլում չեչեն գրոհային Վահիդ Էդելգիրիեւին սպանելու մեջ։
Նշվում է, որ ձերբակալված ռուսաստանցիները չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները։