Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւին:
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների դեմ արդյունավետորեն պայքարելու եւ օպերատիվ լուծումներ գտնելու առումով համատեղ աշխատանքի կարեւորությունը:
Իգոր Արտեմեւը ՀՀ Նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ խոսել այն քայլերի մասին, որոնք ուղղված են ռուսական շուկայում հայկական արտահանող ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն:
Հանդիպմանը քննարկվել է վաղը Երեւանում մեկնարկող ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստի օրակարգի հետ կապված հարցեր: