Հայաստան Քաղաքական 

Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները քննարկել են շփման գծում առկա իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 13-ին, հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, նախարարները քննարկել են  Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակել  առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է արվել նաեւ միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարեւորվել է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը։

Անդրադարձ է արվել Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների համագործակցությանն առնչվող հարցերի։

Նույն շարքից