Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում իսլամական հաշտեցման հռչակագիր են ընդունել:
«Հաստատում ենք ՄԱԿ-ի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության՝ պետությունների ազգային սահմանների անփոփոխելիության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարգման, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու եւ միջպետական հարաբերություններում վեճերն ու հակամարտությունները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու մասին հիմնարար սկզբունքները»,- ասված է հռչակագրի տեքստում:
Երկու պետությունների ղեկավարները նաեւ հայտարարել են, որ ողջունում են միջազգային հակամարտությունների կանխարգելման եւ դրանք խաղաղ միջոցներով լուծելու հարցում ՄԱԿ-ի եւ ԻՀԿ-ի դերը, ինչպես նաեւ ԻՀԿ-ի համագործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ՝ իսլամական հաշտեցման գործընթացի առաջընթացի հարցերում: