Հասարակություն 

Ադրբեջանում զինծառայողն ինքնասպանություն է գործել

Բաքվի Սաբայիլի շրջանի բնակարաններից մեկում դեկտեմբերի 25-ին հայտնաբերվել է Գուսարի շրջանի 24-ամյա բնակիչ Մայիս Գուսար օղլու Գարաևի մարմինը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է vesti.az լրատվական կայքը` հղում կատարելով Սաբայիլի շրջանի ոստիկանության վարչությանը:

Երիտասարդը կախվել է մուտքի դռանը սեփական փողկապի օգնությամբ:  Մ.Գարաևը բնակարան էր վարձել Բաքվի Թեյմուր Գարիբովի փողոցում: Նա ծառայում էր Ադրբեջանի ռազմածովային ուժերում: 

Ինքնասպանության պատճառը դեռևս պարզ չէ: Նախնական տվյալներով՝ նա խոշոր պարտքեր է ունեցել բանկերից մեկին: Ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Սա 2014 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների ինքնասպանության 14-րդ դեպքն է:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, 2014 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի զինված ուժերում կորուստը կազմել է 88 զինծառայող, որոնցից 56-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Նույն շարքից