ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող միջնորդ երկրները Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը և անմիջապես սկսել խաղաղ բանակցությունները: Մենք կաշխատենք կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- հայտնել է ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը։