Հասարակություն 

Բնապահպանության նախարարը նվերներ է հանձնել Արարատի մարզի N զորամասի զինծառայողներին

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու  համար: Հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը կառավարության, Բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել խաղաղություն և ուրախ տրամադրություն: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ Հայոց բանակը հաղթանակած բանակ է և առջևում դեռ հաղթանակներ կլինեն տոնելու, իսկ մեր երկիրն էլ ավելի կհզորանա և զինծառայողներին մաղթել է բարի ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Զորամասի հրամանատար Ա. Օհանյանը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, նկատել է, որ հայ զինվորն ուժեղ է այն ժամանակ, երբ իր կողքին զգում է  ժողովրդի ներկայությունը: Ա. Օհանյանը շեշտել է, որ ինչպես միշտ, այնպես էլ առաջիկա տոնական օրերին մեր զինվորներն անառիկ են պահելու Հայաստանի սահմանները:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջել է զորամասի տարածքով, ծանոթացել զինվորների առօրյայի  և զորանոցային պայմանների հետ:

Նույն շարքից