Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների սեղանին ինչ փաստաթուղթ կա:
Աշխատանքային փաստաթուղթ են համարվում նրանք, որոնք կողմերի դիտարկման առարկա են եղել: Այն փաստաթղթերը, որոնց շուրջ առաջընթաց գրանցել չի հաջողվել, ուղարկվում են Վիեննայում ԵԱՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ պահպանության:
Նալբանդյանը նաև նշել է, որ տարբեր գաղափարներ կան, բայց կարիք չկա հեծանիվ հորինել, կարևորը, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ գաղափարը կարմիր թելի նման անցնում է բոլոր փաստաթղթերում: