Հասարակություն 

Այրվել է «Թուխ Մանուկ» մատուռի փայտյա տանիքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին` ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող «Թուխ Մանուկ» մատուռի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.46-ին, մարվել՝ 15.57-ին: Այրվել է «Թուխ Մանուկ» մատուռի փայտյա տանիքը՝ 24 քմ:

Նույն շարքից