Հասարակություն 

Տավուշի մարզում ժայռաբեկորները և հողը երկկողմանի փակել են ճանապարհը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում:

Մոտ 1100 խմ ծավալի ժայռաբեկորները եւ բնահողը երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` բնահողը եւ ժայռաբեկորները ճանապարհից հեռացնելու, ինչպես նաեւ երթեւեկությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար:

Նույն շարքից