Միջազգային Հասարակություն 

Պորոշենկո. Վերսկսվել է ածխի ներկրումը Ուկրաինա

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, վերսկսվել է ածխի ներկրումը Ուկրաինա: Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Նրա խոսքերով այսօր երկաթգծով Ուկրաինա են մտել առաջին գնացքները, որի հետեւանքով հնարավորություն կընձեռվի երկրի էներգետիկ համակարգի կայուն աշխատանքի համար:

 

Պորոշենկոն չի հիմնավորել ածխի ներմուծման աղբյուրները, սակայն մինչ այդ երկրի էներգետիկայի նախարարը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական սահմանի մոտ կանգնած են ածխով բեռնված շուրջ 1000 վագոն:

Նույն շարքից