Ռուսաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն Լենինի մարմնի պահպանման բժշկակենսաբանական աշխատանքների վճարումից, և բոլոր ծախսերը պետք է վճարի ՌԴ կոմունիստական կուսակցությունը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է MK-ն։
«Պետք է կրճատել ծախսերը։ ՌԴԿԿ-ն կարող է իր վրա վերցնել... Եթե 2016 թվականի համար 13 միլիոն ռուբլի է, նրանք ունեն այդ գումարները»,- ասել է նա: