Հայաստան Քաղաքական 

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության տուժած մի շարք բնակավայրերում վերականգնողական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատրաստակամությունը Արցախին մշտապես աջակցելու և սատարելու գործում՝ այն համարելով կարևոր մեր հանրապետության համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից