Ուկրաինայի Գերագույն ռադան Վլադիմիր Գրոյսմանին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում՝ բավարարելով կառավարության նախկին ղեկավար Արսենի Յացենյուկի պաշտոնաթողության դիմումը։
Մինչ այս խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Գրոյսմանի թեկնածությունը պաշտպանել է 257 պատգամավոր: Դեմ է քվեարկել 50 պատգամավոր, հայտնում են ռուսական ԶԼՄ-երը։