Ցինցինատիի կենդանաբանական այգում 17 կամավորներ դաստիարակել են գորիլայի ձագուկին: Նրանք փոքրիկին են փոխանցել բոլոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են կապիկների ցեղում ապրելու համար՝ հայտնում է Associated Press-ը:
2014թ. օգոստոսին Օկլահոմա-Սիթիի կենդանաբանական այգում ծնված գորիլան ստացել է Կամինա անունը: Սակայն փոքրիկին լույս աշխարհ բերած մայրը հրաժարվել էր կերակրել ու դաստիարակել նրան, և մի քանի ամսական նորածինը տեղափոխվել է Ցինցինատիի կենդանաբանական այգի:
Այս կենդանաբանական այգու աշխատակից կամավորները ամբողջ օրը օրը հերթապահել են նրա մոտ: Փոքրիկին կերակրել ու դաստիարակել են հատուկ ծրագրով: Սակայն այս կենդանաբանական այգում ևս փոքրիկի համար խորթ մայր չէր գտնվել: Կամինան կտեղափոխվի Կոլումբուսի կենդանաբանական այգի: