Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը դառնում է զբոսաշրջային այցելությունների և ֆինանսական մայրաքաղաք՝ ստանալով «Մերձավոր Արևելքի Փարիզ» անվանումը։ Այդ անվանմանը քաղաքն արժանանում է Ֆրանսիայի ազդեցության, մշակույթի և ինտելեկտուալ կյանքի շնորհիվ, գրում է businessinsider.com-ը։
1975-ին քաղաքացիական պատերազմի հետևանքներն ամայացնում են քաղաքը։ Բեյրութը վերակառուցվում է տասնամյակների ընթացքում և կրկին դառնում հայտնի վայր զբոսաշրջիկների համար։
Ճանապարհորդող և սիրողական լուսանկարիչ Չառլզ Քաշմանն այցելել է Բեյրութ 1985-ին՝ քաղաքի ամենաբուռն ծաղկման ժամանակաշրջանում, և պատկերել առօրյա կյանքը։ Այդ լուսանկարները ներկայացվել են Ինդիանա համալսարանի արխիվի թույլտվությամբ։