Հասարակություն Միջազգային 

Ուկրաինան բլոկադայի է ենթարկում Ղրիմը

analitik.am

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Ուկրաինան դադարեցրել է Ղրիմից իր տարածք ավտոմեքենաների երթեւեկությունը:

Ինչպես հայտնում են Ղրիմի սահմանապահ ծառայությունից, նման սահմանափակումներից հետո սահմանակալ ուղեկալներում հերթեր են գոյացել, որի արդյունքում բնակիչները թողնելով իրենց ավտոմեքենաները, ոտքով շարժվում են Ռուսական սահմանի ուղղությամբ:

Միարժամանակ Ղրիմի մաքսատան ղեկավարությունը համաձայնություն է ձեռք բերել ՌԴ-ն սահմանապահ ծառայության հետ, որի արդյունքում ռուսական կողմը տրանսպորտ կտրամադրի ոտքով դեպի սահման շտապող մարդկանց:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վերատեսչական ծառայության որոշմամբ երեկ դադարեցրել էր ավտոբուսների երթուղիների աշխատանքը Ղրիմի ուղղությամբ, իսկ երկաթգծի գործունեությունը Ղրիմից դեպի Ուկրաինա կկասեցվի դեկտեմբերի 29-ից:

 

 

 

Նույն շարքից