Հայաստան Հասարակություն 

ԼՂՀ վարչապետը հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ելույթով

analitik.am

 

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս՝ պատասխանելով կառավարության գործունեությանը և նախատեսվող ծրագրերին վերաբերող բազմաթիվ հարցերի: Մասնավորապես, ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավոր գնաճի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մասով մաքսերի փոփոխություն չի նախատեսվում, հետևաբար, դրանց գներն էլ չեն փոխվելու տարիներ շարունակ: Ըստ պայմանավորվածության՝ մաքսային տոկոսադրույքների չափերի փոփոխությունն իրագործվելու է փուլային սկզբունքով, որպեսզի այն սոցիալական ցնցումների պատճառ չդառնա: Անդրադառնալով ԵՏՄ տարածքից ներկրվող ցորենի գնին՝ Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրա մաքսային ռեժիմը նույնպես պահպանվելու է որոշ ժամանակահատված, այլապես տեղական արտադրողները լուրջ խնդիրների կառերեսվեին: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ առաջիկա ամիսների ընթացքում, երբ ուժի մեջ մտնի նոր մաքսային ռեժիմը, հնարավորություններն ու խնդիրներն ավելի տեսանելի կլինեն, և կառավարությունը համապատասխան հետևություններ կանի դրանցից: Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված արտարժույթի փոխարժեքի տատանումներին և դրանց հետևանքով գրանցված գնաճին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այդ անկայունությունը լրջագույն մարտահրավեր է տնտեսության համար, սակայն կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գործիքներ կիրառել ծագող սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից