Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ սահմանամերձ Չինարի գյուղում. այս դեպքում պատկան մարմինները գործեցին օպերատիվ

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Առավոտյան ժամը 07:30-ից Տավուշի ճանապարհաշինարարները Ճանշինի պետ Գագիկ Ադամյանի գլխավորությամբ անհրաժեշտ աշխատանքներ են կատարում Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում մոտ 40 մետր երկարությամբ սողանքը մաքրելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողն ասում է, որ ճանշինականները մի քանի ծանր տեխնիկայով են աշխատանքներ կատարում:

Տրակտորներով արդեն սողանքի վայրից հեռացրել են մոտ 1200 քմ մետր գրունտային զանգված, ավելի հասկանալի՝ 200-ից ավելի Камаз-ով հեռացրել են փլուզված հողը: Փլուզման հետևանքով վնասվել է նաև գյուղը սնուցող գազատարը՝ մոտ 200 գծամետր և օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Տավուշի մասնաճյուղի աշխատակիցները՝ տեղամասի պետ Ա. Մանուչարյանի գլխավորությամբ:

Վերջիններս ամեն անհրաժեշտ գործողությունները կատարում են, որպեսզի ժամ առաջ գյուղում վերականգնվի գազամատակարարումը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Նույն շարքից