Հասարակություն Միջազգային 

Կիեւը շարունակում է սահմանափակ քանակությամբ էլեկրաէներգիա տրամադրել Ղրիմին

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինան արդեն երկու օր է ինչ սահմանափակել է Ղրիմ մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ հասցնելով 400 մեգավատի:

Ղրիմի վառելիքի ու էներգետիկայի նախարար Սերգեյ Եգորովը հայտնել է, որ շարունակվում են վթարային անջատումները թերակղզում:

Ղրիմում օրեկան միջինը ծախսվում է 1000 մեգավատ էլեկտրաէներգիա, իս երկրի խոշոր ՀԷՑ-ից միայն երկուսն են աշխատում ամբողջ հզորությամբ:

Սակայն էներգետիկները աշխատում են առավելագույն լարվածությամբ, անջատումները մինիմալացնելու համար:

Ղրիմի էներգետիկ համակարգը գրեթե ամբողջությամբ կախված է Ուկրաինայից ստացվող ռեսուրսներից, ներքին աղբյուրները տալիս են միայն հոսանքի 30 տոկոսը:

Ղրիմի հանրապետության ղեկավար Ակսենովը կոչ է արել Ղրիմի բնակիչներին տոկուն լինել ու ըստ արժանվույն դիմագրավել դժմվարին մարտահրավերներին:

 

 

Նույն շարքից